ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Պեսկով. Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու աշխատանքը շարունակվում է

Պեսկով. Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու աշխատանքը շարունակվում է
20.10.2020 | 21:17

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու և գործընթացը քաղաքական ու դիվանագիտական ճանապարհին տեղափոխելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ընդհանուր առմամբ աշխատանքները շարունակվում են ռազմական բախումները դադարեցնելու և կարգավորման գործընթացը քաղաքական ու դիվանագիտական ալիք բերելու ուղղությամբ», - ասել է Պեսկովը:

Դիտվել է՝ 2069

Մեկնաբանություններ